ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Պուտինը Կիեւի ակտիվությունն Է ակնկալում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գործում
13:00 13.06.2019

Պուտինը Կիեւի ակտիվությունն Է ակնկալում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գործում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս Է հայտնել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կկարողանա եռանդուն գործել երկրների միջեւ հարաբերությունների վերականգնման համար՝ նշելով այդ գործընթացի անխուսափելիությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետության ղեկավարը պատմել Է «Միր» հեռուստաալիքին տված հարցազույցում, որի մի հատվածը զետեղված Է YouTube-ում: «Անխուսափելի Է, որ մենք կվերականգնենք մեր հարաբերությունները: Չի կարող այսպես լինել միեւնույն ժողովրդի մասերի միջեւ կամ, այլ կերպ, երկու եղբայրական ժողովուրդների միջեւ»,- ասել Է Պուտինը: «Նոր ղեկավարությունը, հուսով եմ, ապավինելով այն վստահությանը, որն Ուկրաինայի ժողովուրդը ցույց տվեց նորընտրիր նախագահին, կկարողանա եռանդուն գործել թե՛ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վերականգնման, թե՛ ներքին խնդիրների լուծման ուղղությամբ»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 13.06.2019

Ամենաշատ ընթերցվածները