ԱՎԵԼԻՆ

Արցախ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից Արցախում զինծառայող է զոհվել
13:00 14.06.2019

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից Արցախում զինծառայող է զոհվել

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 14.06.2019

Ամենաշատ ընթերցվածները