ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ԶՈՒ տեխնիկական բազան համալրվել է ժամանակակից հրշեջ մեքենաներով
13:00 15.06.2019

ՀՀ ԶՈՒ տեխնիկական բազան համալրվել է ժամանակակից հրշեջ մեքենաներով

ՀՀ պաշտպանության նախարարության ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին, տեղի է ունեցել ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների` զորամասերին բաշխման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ զինված ուժերի սպառազինության և տեխնիկական միջոցների արդիականացման աշխատանքների շրջանակում ԶՈՒ տեխնիկական բազան համալրվել է 16 ժամանակակից հրշեջ մեքենաներով:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 15.06.2019

Ամենաշատ ընթերցվածները