ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ Զինված ուժերի մարտական հենակետերից մեկը
19:00 15.06.2019

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ Զինված ուժերի մարտական հենակետերից մեկը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 15-ին այցելել է ՀՀ Զինված ուժերի  մարտական հենակետերից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Մարտական դիրքում նախարար Դ. Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, մեր զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին և այլն։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ»,- գրել է Հովհաննիսյանը։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 15.06.2019

Ամենաշատ ընթերցվածները