ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նոր աղբամաններ Կապանում
12:30 17.06.2019

Նոր աղբամաններ Կապանում

Կապանի համայնքապետարանը «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աղբահանության աշխատանքները ժամանակին և պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով ձեռք է բերել թվով 54 նոր, ժամանակակից, ցինկապատ աղբամաններ, որոնք էականորեն կբարելավեն համայնքում աղբահանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների որակը։Նոր աղբամանները կփոխարինեն նախկինում տեղադրված, բազմամյա հնամաշ աղբամաններին, որոնք այլևս օգտագործման ենթակա չեն։
Հարկ է նշել, որ վերոնշյալ աղբամանները նախատեսված են վերջերս ԶՊՄԿ-ի կողմից համայնքին նվիրաբերած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի համար։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

12:30 17.06.2019

Ամենաշատ ընթերցվածները