ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Խնձորեսկ բնակավայրի կապտաժների կառուցման աշխատանքները մեկնարկում են հունիսի 21-ին
16:00 17.06.2019

Խնձորեսկ բնակավայրի կապտաժների կառուցման աշխատանքները մեկնարկում են հունիսի 21-ին

Հայտնի է շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության անունը: Խնձորեսկ բնկավայրի խմելու ջրի հարցի լուծմանն ուղղված երկարատև ջանքերը հասել են նպատակին։ Խնդիրը գտնվում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անմիջական վերահսկողության ներքո։ Կապտաժների կառուցման նախագծանախահաշվային աշխառանքներից հետո հայտարարվել էր շինարարության մրցույթը, որին մասնակցել են 6 ընկերություն։ Մրցույթում հաղթած «Հարսնաձոր» ընկերությունը շինաշխատանքները կիրականացնի հունիսի 21-ից: Խնձորեսկում կմեկնարկեն լայնածավալ աշխատանքներ` ուղղված խմելու ջրի լուծման խնդրին։

Հիշեցնենք, որ այս տարի համայնքապետարանը սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում Խնձորեսկում կիրականացնի՝
- 3 հատ կապտաժների կառուցում, որոնց ջրի հավաքման մակերեսը կազմում է ՝ 30-40 քմ
- 1․7կմ խողովակաշարի անցկացում։ Տեղեկացնենք նաև, որ անցյալ տարի Գորիս համայնքի ղեկավարի հանձնարարականով փոխվել էր արտաքին ցանցի 750 գծամետր խողովակաշարը, որի արդյունքում հաջողվել է վերացնել ջրի զգալի կորուստները ցանցում: Իրականացվել են աղբյուրների ուսումնասիրման, կապտաժների հատվածներում՝ նաև ջրի որակի ստուգման աշխատանքներ: Ուստի, իրականացված աշխատանքների, ուսումնասիրությունների արդյունքում աժմ համայնքապետարանը պետության հետ համագործակցությամբ, սուբվենիցիայի ծրագրով ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը ՝ Խնձորեսկում ջրի խնդրի լուծումը լուծելու համար:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

16:00 17.06.2019

Ամենաշատ ընթերցվածները