ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պատանի ըմբիշները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ
12:00 18.06.2019

Պատանի ըմբիշները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ

Ստեփանակերտում կայացավ ազատ ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից պատանի ըմբիշներ: Գորիսի Տարածքային Մանկապատանեկան Մարզադպրոցի պատանի ըմբիշները, մասնակցելով մրցաշարին, հերթական անգամ ցուցաբերել են լավագույն արդյունքները։ 
81 կգ քաշային կարգում Հարութ Բարխուդարյանը, ունենալով ձեռքի կոտրվածք, հասնել է եզրափակիչ՝ գրավելով առաջին տեղը։ 
44 կգ քաշային կարգում Հայկ Բարխուդարյանը, փայլուն հաղթանակ տանելով վրացի ըմբիշի նկատմամբ, գրավել է երրորդ տեղը։
71 կգ քաշային կարգում Գարիկ Մկրտչյանը զբաղեցրել է առաջին տեղը։
51 կգ քաշային կարգում Հայկ Սարուխանյանը զբաղեցրել է երրորդ տեղը, 38կգ քաշային կարգում Տիգրան Հարությունյանը՝ երրորդ տեղը, 65 կգ քաշային կարգում Հայկ Սիրավյանը՝ երրորդ տեղը։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

12:00 18.06.2019

Ամենաշատ ընթերցվածները