ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
16:00 18.06.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի հունիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Զորավար Դավիթ Բեկ», «Սարահարթ», «Կայարան», «Գ․ Նժդեհ-1», «Անդոկ», «Կենտրոն», «Գետափ», «Հունան», «Հալիձոր», «Հունան 1», «Աջափնյակ», «Վահանավանք», «Սպանդարյան», «Երկաթուղայիններ», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ», «Լեռնագործներ» համատիրություններում հունիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Բաղաբերդ 1» համատիրությունում հունիսի 15-ին ժամը 17:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում ջուր չկար, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
«Սյունիք» համատիրությունում հունիսի 10-ին մինչև ժամը 11:30 վթարի պատճառով ջուր չկար, իսկ հունիսի 11-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Համլետավան, Կավարտ թաղամասերում, Մ․Ստեփանյան, Գր. Արզումանյան, Ազատամարտիկներ փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Սպանդարյան 4-րդ, Լեռնագործների 2-3 նրբանցքներում հունիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Լեռնագործների 1-ին նրբանցքում հունիսի 13-ին 3-4 ժամ ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, որակը՝ նորմալ։
Արփիկ թաղամասում և Լեռնագործների 4-րդ նրբանցքում հունիսի 10-ից մինչև 12-ն ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներով, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում հունիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարում չի իրականացվել:
Վաչագան թաղամասում հունիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ թույլ, որակը՝ նորմալ։
Շղարշիկ թաղամասում հունիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը և որակը՝ նորմալ, իսկ թաղամասի վերին հատվածում հունիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում վթարի հետևանքով ջրամատակարարում չի իրականացվել:
Բեխ թաղամասում հունիսի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է ջրանջատումներով։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

16:00 18.06.2019

Ամենաշատ ընթերցվածները