ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կվերանորոգվի Վաղատուրի հանդիսությունների սրահի տանիքը
17:00 18.06.2019

Կվերանորոգվի Վաղատուրի հանդիսությունների սրահի տանիքը

Տեղ համայնքում գտնվող Վաղատուր գյուղը նախկինում կրել է Բայանդուր անունը և վերանվանվել 1969 թ.-ի մայիսի 7-ին։ Գողտրիկ այս գյուղն ունի 391 բնակիչ: Ուրախության, տխրության պահին գյուղը համախմբվում է, թիկունք կանգնում մեկը մյուսին: Հանդիսությունների սրահը վկան է այդ ամենի: Այստեղ նշվում են թե՛ ծնունդ ու կնունք, ու թե հրաժեշտի հոգեհաց են կիսում գյուղի բնակիչներով: 
Սրահն արդեն ամբողջովին վերանորոգված է, կահավորված: Սակայն տանիքը բարեկարգման կարիք ունի, որն էլ մոտ ժամանակներում կվերանորոգվի:

Աղբյուր՝ Տեղի համայնքապետարան

17:00 18.06.2019