ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տեղի ունեցավ Կապան համայնքի վոլեյբոլի 2019թ. մրցաշարի թիմերի միջև վիճակահանությունը
12:30 19.06.2019

Տեղի ունեցավ Կապան համայնքի վոլեյբոլի 2019թ. մրցաշարի թիմերի միջև վիճակահանությունը

Երեկ տեղի ունեցավ երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպվող Կապան համայնքի վոլեյբոլի 2019թ. մրցաշարի թիմերի միջև վիճակահանությունը։
Կապան խոշորացված համայնքի նախօրոք հայտ ներկայացրած թվով 9 թիմ, որոնք ներկայացնում են տարբեր թաղամասեր և գյուղական համայնքներ (մեկ թիմ մարզադպորց) բաժանվեցին 2 ենթախմբերի ՝ A և B
և այսպես

A խումբ

1 Կայարան
2 Բարաբաթում
3 Բաղաբերդ
4 Գեղանուշ

B խումբ

1 Սպանդարյան
2 Արծվանիկ
3 Ձորք
4 Մարզադպորց
5 Վ. Խոտանան

Խմբերում առավելագույն միավորներով առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը կանցնեն 1/2 կիսաեզրափակիչ

Տեղեկացնեք նաև, որ մրցաշարի մեկնարկը կտրվի հունիսի 20֊ին ժամը 19։00 Կապանի Դ. Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում։

Ներկայացնենք առաջիկա երկու խաղային օրերի ժամանակացույցը

Հունիսի 20֊ին
19։00 Բարաբաթուն _ Բաղաբերդ
20։00 Արծվանիկ _ Վ. Խոտանան

Հունիսի 21֊ին
19։00 Ձորք _ Մարզադպրոց
20։00 Կայարան _ Գեղանուշ

Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը համայնքի ղեկավարի կողմից կստանան դրամական պարգևներ, իսկ լավագույնը ճանաչված խաղացողը՝ նվերներ։

Կապանում առաջին անգամ նման ձևաչափով անցե կացվում վոլեյբոլի մրցաշար, որը նախատեսվում է կազմակերպել ամեն տարի՝ դարձնելով ավանդույթ ։ Հույս ունենք, որ այս մրցաշարը կսիրվի ոչ միայն մասնակիցների շարքերում, այլ նաև ամբողջ կապանցիների կողմից։
Սիրելի երկրպագուներ մենք սիրով սպասում ենք Ձեզ ՝ եկեք և քաջալերեք ձեր նախընտրած թիմերին։
Հաջողություն մաղթենք մեր բոլոր թիմերին ու ցանկանանք արդար մրցակցություն։

Հիշեցնենք, որ մրցաշարը Կապանում կազմակերպվում է Կապան համայանքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդի կողմից։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

12:30 19.06.2019