ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մոսկվայից Սյունիք՝ դասական երաժշտության համերգներով
14:00 19.06.2019

Մոսկվայից Սյունիք՝ դասական երաժշտության համերգներով

Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվեց տաղանդավոր հայ դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, տարբեր մրցնակների արժանացած, Վ. Սպիվակովի հիմնադրամի համերգային ծրագրերի մշտական մասնակից 12-ամյա Կարինա Տեր-Ղազարյանը։

Նա ծնվել, բնակվում եւ սովորում է Մոսկվայում՝ Գնեսինների անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, 5տարեկանից է նվագում, առաջին մենահամերգն ունեցել է 9 տարեկանում:

Այս օրերին Կարինան համերգներով հանդես է գալիս Սյունիքի մարզի տարբեր համայնքներում. արդեն հասցրել է ելույթ ունենալ Սիսիանում, Ագարակում, Խնձորեսկում եւ Գորիսում, այսօր համերգ կունենա կապանցի երաժշտասերների համար, վաղը կրկին կնվագի Գորիսում:

Կարինային ուղեկցում են ծնողները. նրանք մարզպետարանի աշխատակիցներից շնորհակալանքի խոսքեր լսեցին աղջկա համերգային ուղեւորությունը մեր մարզում կազմակերպելու համար, իսկ իրենք տպավորված են Սյունիքի բոլոր վայրերում այն ընդունելությունից, որին արժանացել է 12-ամյա դաշնակահարուհին:

Կարինա Տեր-Ղազարյանը մարզպետարանում նաեւ իր հայրենիքը խորհրդանշող հուշանվեր ստացավ:

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

14:00 19.06.2019