ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ամառային հանգիստը՝ Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում
17:00 19.06.2019

Ամառային հանգիստը՝ Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում

Մեկնարկեց դպրոցականների 2019 թվականի ամառային հանգստի կազմակերպման և անցկացման շրջանը Հայաստանի հանգստյան ճամբարներում։ Այսօր առավոտյան Կապան համայնքի 7-13 տարեկան երեխաների 16 հոգանոց առաջին հերթափոխը համայնքապետարանի մոտից մեկնեց ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի «Լուսաբաց» մանկական առողջարարական ճամբար, որտեղ երեխաները կհանգստանան 20 օր։

Երեք հերթափոխով նախատեսված ճամբար մեկնող խմբերում ընդգրկված են սոցիալապես անապահով, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաներ՝ իրենց ցանկությամբ։ Դպրոցականներին ամառային հանգստի ճանապարհեցին համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները, ծնողներ՝ մաղթելով նրանց ուրախ և անմոռանալի ճամբարային օրեր։ Երեխաներին ճամբար տեղափոխող տրանսպորտը Հանքավան ուղևորվեց ճանապարհային ոստիկանության մեքենայի ուղեկցությամբ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

17:00 19.06.2019