ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը
19:00 19.06.2019

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 20-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 14–ից 26 շենքերի,

ժամը 11.00-ից մինչև ժամը 18.00-ը՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Աքորի, Հաղպատ գյուղերի, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ը՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Շահումյան, Սահմանապահների փողոցների բազմաբնակարան շենքերի, Նորապատ, Մրգաշատ, Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Արևիկ, Տանձուտ, Այգեշատ, Արգավանդ, Ջանֆիդա, Փշատավան, Սարդարապատ, Նոր-Արմավիր, Ամասիա, Նալբանդյան, Նոր-Արտագերս, Բամբակաշատ, Ջրաշեն, Այգեվան, Լենուղի, Արաքս, Հուշակերտ, Նոր-Կեսարիա, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն, Արևադաշտ, Վանանդ համայնքների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 20-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ի ժամը 17.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Դաշտավան, Սայաթ-Նովա, Ձորակ, Դարբնիկ համայնքների, Մասիս քաղաքի կայարանամերձ թաղամասի, «Անի Լուս» ՍՊԸ և ԱՁ «Արման Սահակյան» ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Աղբյուր՝ newspress.am

19:00 19.06.2019

Ամենաշատ ընթերցվածները