ԱՎԵԼԻՆ

Հասարակական

56-ամյա տղամարդը սուպերմարկետից 11 հատ «Աբսոլյուտ» օղի եւ 14 հատ «Արարատ» կոնյակ է «թռցրել» 2 ամսում
10:30 20.06.2019

56-ամյա տղամարդը սուպերմարկետից 11 հատ «Աբսոլյուտ» օղի եւ 14 հատ «Արարատ» կոնյակ է «թռցրել» 2 ամսում

Հունիսի 18-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 14.15-ին, Շինարարների եւ Էստոնական փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կապան քաղաքի բնակիչ, 56-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիս-հունիս ամիսներին Երեւանի Շիրազի եւ Բաշինջաղյան փողոցներում գտնվող սուպերմարկետներից գողացել է «Աբսալյուտ» տեսակի 11 օղի եւ «Արարատ» տեսակի 14 կոնյակ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուր՝ operativ.am

10:30 20.06.2019

Ամենաշատ ընթերցվածները