ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բերքահավաքին ընդառաջ բնակավայրերի դաշտամիջյան Ճանապարհների բարեկարգումը՝ առաջնահերթություն
13:00 20.06.2019

Բերքահավաքին ընդառաջ բնակավայրերի դաշտամիջյան Ճանապարհների բարեկարգումը՝ առաջնահերթություն

Բերքահավաքին ընդառաջ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարարականով, բարեկարգվում են բնակավայրերի կարևոր նշանակության ճանապարհները: Բերքահավաքի արդյունավետ կազմակերպման նպատակով՝ բարելավվում են դաշտամիջյան ճանապարհներ, ոռոգման համակարգեր, անց են կացվում առուներ՝ ջրահեռացման կազմակերպման նպատակով: Աշխատանքներ են իրականացվում, Հարթաշեն, Վերիշեն, Քարահունջ, Շուռնուխ , առաջիկայում նաև Բարձրավան բնակավայրերում: «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ի տեխնիկան ամենօրյա ռեժիմով աշխատում է բնակավայրերում՝ արձագանքելով առաջնային նշանակության խնդիրների լուծմանը:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

13:00 20.06.2019

Ամենաշատ ընթերցվածները