ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Քարից հաց քամող» աշխատասեր մարդու կերպարը
16:00 20.06.2019

«Քարից հաց քամող» աշխատասեր մարդու կերպարը

Օրինակը տեսնելու համար պետք է այցելել գեղատեսիլ վայրերից մեկը՝ «Սուրիկի լիճ»: «Սուրիկի լճի» մասին շատերը գիտեն: Գորիս - Կապան միջպետական ճանապարհին գտնվող ձորը Սուրիկ Հարությանը գեղատեսիլ վայր է դարձրել՝ իր աշխատասիրությամբ: Ամեն օր արարում է. լճի հարևանությամբ տաղավարներ է պատրաստել, քարանձավային հյուրատուն ունի, նաև՝ գինետուն, սարի լանջին՝ խաղողի այգիներ է հիմնել:

Ողջունելի է մեր համայնքում իրենց յուրահատուկ կերպարով արժեք ստեղծող մարդկանց չարչարանքը, ովքեր յուրաքանչյուր օր մի նոր բան են կառուցում՝ անտեսելով դժվարությունները և աշխատասեր մարդու կերպարով՝ ձևավորում են մշակույթ: Այցելե՛ք «Սուրիկի լիճ», անպայման ծանոթացե՛ք բազմազավակ, աշխատասեր ընտանիքի հետ, վայելեք բնությունը, լսեք քարերի պատմությունը:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

16:00 20.06.2019

Ամենաշատ ընթերցվածները