ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գագիկ Առուշանյանի հերթական խոշոր աջակցությունը Գորիս համայնքին. 4.2 մլն դրամ` կարևոր նշանակության խնդիրների լուծման նպատակով
15:00 21.06.2019

Գագիկ Առուշանյանի հերթական խոշոր աջակցությունը Գորիս համայնքին. 4.2 մլն դրամ` կարևոր նշանակության խնդիրների լուծման նպատակով

Գորիսի համայնքապետարանը կրկին անգամ դիմել էր գործարար Գագիկ Առուշանյանին՝ համայնքի համար առաջնահերթ խնդիրների լուծմանը աջակցելու նպատակով: Երեք կարևոր խնդիրներ գործարարի աջակցությամբ արդեն լուծվել են: Գագիկ Առուշանյանի ֆինանասական օժանդակությամբ ավարտվել են Վերիշեն բնակավայրի փոսալցման աշխատանքները:

1,5 Կմ երկարությամբ ճանապարի 370քմ հատվածը փոսալցվել է, որը կենսական նշանակություն ունի Վերիշեն , Ակներ բնակավայրերի համար և գտնվում էր քարուքանդ վիճակում: Գործարարի աջակցությամբ փոսալցվել է նաև քաղաքի կենտրոնական փողոցներից՝ Գ. Աշոտի փողոցի 210 քմ հատվածը: Գագիկ Առուշանյանին համայնքապետարանը դիմել էր նաև համայնքի կանաչապատման հարցում աջակցելու համար և կրկին ստացել դրական պատասխան: Վերջին մեկ ամսվա ընթացքում բարերարի աջակցությամբ արդեն 40 տուա է տնկվել, յուրաքանչյուրը՝ 15.000 դրամ արժողությամբ: Իրականացված աշխատանքների ծավալը կազմում է շուրջ 4.2 մլն ՀՀ դրամ:

Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում Գագիկ Առուշանյանին համայնքային առաջնահերթ խնդիրների լուծման հարցում շարունակաբար ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու համար:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

15:00 21.06.2019