ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Մինսկ-2019. Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն
17:00 24.06.2019

Մինսկ-2019. Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն

Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել երկրորդ Եվրոպական խաղերում։ ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել է  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։

Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարել։

Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3։3):

Այսպիսով, Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող 6 սամբիստները 3 մեդալ են նվաճել։

Հունիսի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունիսի 23-ին բրոնզե մեդալ էր նվաճել Արսեն Ղազարյանը (74 կգ), իսկ Տիգրան Կիրակոսյանը դարձել էրչեմպիոն։

Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Ասյա Լալազարյանը (48 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ) պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում։

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 24.06.2019

Ամենաշատ ընթերցվածները