ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրենը ԶՊՄԿ-ի հյուրն էր
13:00 25.06.2019

Աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրենը ԶՊՄԿ-ի հյուրն էր

TRAFIGURA միջազգային խոշորագույն թրեյդինգային ընկերության, որի տարեկան շրջանառությունը հասնում է 200 մլրդ. ԱՄՆ դոլարի, պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն և բաժնետեր Ջերեմի Վեիրի գլխավորությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հրավերով ժամանել էր Հայաստան:

Պատվիրակության անդամները տեղում ծանոթացել են ԶՊՄԿ արտադրական հզորություններին, ենթակառուցվածքներին և ընկերության ղեկավարության հետ քննարկել փոխգործակցության հեռանկարային ծրագրեր: Համագործակցության հնարավոր ուղիների քննարկման համատեքստում հատուկ ընդգծվել է կողմերի գոհունակությունը գործարար հարաբերությունների ներկա մակարդակից, որի շրջանակներում 2019 թվականի ընթացքում Հայաստանում արդեն իսկ ներդրվել է 70 միլիոն ԱՄՆ դոլար: Կողմերն արձանագրել են երկկողմանի պատրաստակամությունը՝ համատեղ իրականացնելու նոր, ավելի խոշոր և հավակնոտ ծրագրեր:

Աղբյուրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine

13:00 25.06.2019

Ամենաշատ ընթերցվածները