ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սիսիան-Գորիս ճանապարհին վերականգնվել է ձնապաշտպան ցանցը
15:00 25.06.2019

Սիսիան-Գորիս ճանապարհին վերականգնվել է ձնապաշտպան ցանցը

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղադրված հատուկ ձնապաշտպան ցանցը, որը թույլ է տալի հնարավորինս անցանելի պահել միջպետական ճանապարհը՝ անկախ եղանակային պայմաններից, քայքայվել էր և ենթակա էր վերականգնման: Ձնապաշտպան ցանցը տեղադրվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով, այս տարի ևս ցանցը վերականգնվել է Գորիսի համայնքապետարանի և կոմբինատի գործակցությամբ: Այս պահին պաշտպանիչ ցանցով պատված ավտոճանապարհի 5կմ հատվածն ամբողջովին վերականագնված է: Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը՝ հերթական անգամ կարևոր նշանակության նախաձեռնությանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար: Ցանցի վերականգնումը էական նշանակություն ունի հատկապես ձմռան ամիսներին, քանի որ վատ եղանակային պայմաններում ճանապարհատվածը միշտ փակվում է, իսկ ցանցի առկայության դեպքում, խնդիրը զգալի մեղմանում է:

Աղբյուրը՝ Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

15:00 25.06.2019

Ամենաշատ ընթերցվածները