ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կառավարությունը սոցիալապես անապահով և հատուկ խմբերի բժշկական օգնության ծրագրին հատկացրեց լրացուցիչ 5.1 մլրդ դրամ
17:00 27.06.2019

Կառավարությունը սոցիալապես անապահով և հատուկ խմբերի բժշկական օգնության ծրագրին հատկացրեց լրացուցիչ 5.1 մլրդ դրամ

ՀՀ կառավարությունը «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության իրականացում ծրագրին» հատկացրեց լրացուցիչ 5.1 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հունիսի 27-ի նիստում Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս հատկացումը կնպաստի սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անճար բժշկական օգնության իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը:

«5.1 մլրդ դրամը հատկապես կուղղվի հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գների համահարթեցմանը, ինչի արդյունքում կբարձրանան մատուցվող հիվանդանոցային ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերը, որն էլ իր հերթին կնպաստի ծրագրի արդյունավետության բարելավմանը, ոլորտում ստվերային գործունեության նվազմանը, և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Այն կնպաստի սրտի վիրահատական ծառայությունների և նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անճար բժշկական օգնության իրավունք ունեցող շահառուների խմբերի ընդլայնմանը, մասնավորապես՝ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Կուղղվի նաև մարդու օրգանների՝ երիկամի 12, և ոսկրածուծի 11 փոխպատվաստման դեպքերի փոխհատուցմանը»,- ասաց Ավանեսյանը:

Նշված փոփոխությունից օգտվելու է 500 հազար քաղաքացի:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 27.06.2019