ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մինսկ-2019. Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն անցել են եզրափակիչ
13:00 28.06.2019

Մինսկ-2019. Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն անցել են եզրափակիչ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը` հունիսի 27-ին,  պայքարի էին դուրս ելել սպորտային մարմնամարզիկները։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցել է 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ։

Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցել է 14․450 և 14․200 արդյունքները և կրկին դուրս եկել այս վարժությունների եզրափակիչ։

Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը գրանցել է 14․500 արդյունքը, Արթուր Թովմասյանը՝ 14․400։

Առանձին վարժությունների եզրափակչում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ մասնակից, ուստի Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը։

Արթուր Դավթյանը 14․133 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել նժույգթափեր վարժությունում և ստացել է առաջին պահեստայինի կարգավիճակը։

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 28.06.2019

Ամենաշատ ընթերցվածները