ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի քննչական կոմիտեի նախագահ
18:00 01.07.2019

Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի քննչական կոմիտեի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Աղբյուր՝ Արմենպրես

18:00 01.07.2019