ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեղրիի զորամասի դեպքի առթիվ 21 հոգու մեղադրանք է առաջադրվել
17:00 02.07.2019

Մեղրիի զորամասի դեպքի առթիվ 21 հոգու մեղադրանք է առաջադրվել

Մեղրիի զորմասի դեպքի առթիվ հարուցված քրգործով 21 հոգու մեղադրանք է առաջադրվել։ Մեղրիի զորմասերից մեկում մի խումբ ժամկետային զինծառայողներ լքել էին զորամասը, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Ըստ զինծառայողների ծնողների՝ վերջիններս զորամասը լքել էին սպաներից մեկի անտանելի պահվածքի պատճառով, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հերքել էր դա․ «Մի քանի զինծառայող փորձել են իրենց սեփական վարքն ու բարքը դնել զորամասում: Ազդեցություն են ունեցել ուրիշ զինծառայողների վրա: Այդ մի քանի զինվորն իրենց նկատմամբ եղած պատժի որոշումները փորձել են բեկանել՝ մյուս զինվորների հետ մասսայական բողոք անելով: Դրա արդյունքում և՛ իրենք, և՛ բողոքի ակտիվ մասնակիցները պատժվել են»։

Hraparak.am-ի տեղեկացմամբ՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործով մեղադրյալներից 19-ը ժամկետային զինծառայողներ են, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 364-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Գործով մեղադրանք է առաջադրվել նաև 2 սպայի, այդ թվում զորամասի հրամանատարին՝ ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել):

Աղբյուր՝ epress.am

17:00 02.07.2019

Ամենաշատ ընթերցվածները