ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անձի պաշտամունք
18:00 02.07.2019

Անձի պաշտամունք

Անցնող շաբաթը հատկանշական էր երգիչների առանձնակի ուշադրությամբ նախկին և ներկա իշխողների նկատմամբ: Ռազմիկ Ամյանը երգ նվիրեց Սերժ Սարգսյանին, իսկ Հարութ Փամբուխչյանի համերգը առանձնացավ նրանով, որ նա երգ երգեց ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ: Երկու երգիչների պնակալիզությունը ակնհայտ էր մեծամասնության համար, առանձին խոսակցության առարկա դարձավ այն, որ Սերժ Սարգսյանին նվիրված երգը գոնե իր համար էր գրված, իսկ Հարութ Փամբուխչյանը չխորշեց Համո Սահյանի խոսքերով քծնել: 

Մենք բոլորս, իհարկե, հիշում ենք երրորդ նախագահի նկարը իշխանության տարբեր գրասենյակներում, դպրոցներում, հիմնարկներում: Անձի պաշտամունքը կարծես միշտ հաճույք է պատճառել մեր վսեմ երկրի ղեկավարներին: Այս երևույթը, իհարկե, բռնապետության խորհրդանիշներից է և խոսում է ղեկավարի բարդութավորության մասին: Ողբերգությունը այն է, որ նրանք անհամբեր են, ուղղակի ի վիճակի չեն անել իրենց գործը հավուր պատշաճի և թողնել իրենց իրական գնահատականը հաջորդող սերունդներին, որոնք նրանց վեհացնելու կամ նսեմացնելու շրջանում մեր «պաշտելի» ղեկավարները արդեն կենդանի չեն լինի:

Առանձին թեմա է արվեստագետների քծնելու հավերժական պոռթկումը, որը հիմք դրվեց դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Մենք այդպես էլ չձևավորեցինք բոլոր ժամանակներում, բոլոր իշխանություններին միշտ հակընդդեմ խոսող ինտելեգենցիա, որի հիմքը, անշուշտ, արվեստագետները պետք է լինեն:

«Զանգեզուր պրես»

18:00 02.07.2019