ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանի ոստիկանները բացահայտել են անասնագողության դեպք
19:00 02.07.2019

Կապանի ոստիկանները բացահայտել են անասնագողության դեպք

Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալները ՊՊԾ ծառայողների աջակցությամբ իրացնելիս պարզվել է, որ հունիսի 20-ին Ներքին Հանդ բնակավայրի 66-ամյա մի բնակիչ նույն գյուղի տարածքից գողացել է մի ցուլ և այն պահել գյուղի նախկին կաթսայատան շենքում: Հուլիսի 1-ին, ժամը 23.30-ին, նա հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Իսկ տուժած տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել հուսալով, որ իր ուժերով կգտնի ցուլը: Նախապատրաստվում են նյութեր: 

Աղբյուր՝ aravot.am

19:00 02.07.2019

Ամենաշատ ընթերցվածները