ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում գյուղմթերքի շուկա է կառուցվում
14:00 03.07.2019

«Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում գյուղմթերքի շուկա է կառուցվում

«Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում՝ Երեւան-Արտաշատ մայրուղու վրա գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Մեկնարկել են կառուցման աշխատանքները:  Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը:

Օրերս Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անձամբ է ծանոթացել տարվող աշխատանքներին: Գյուղացիական տնտեսությունների եւ անհատ գյուղացիների համար ստեղծվում է բերքի իրացման առավել դյուրին եւ արդյունավետ միջավայր։ Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, ինչպես նաեւ  հյուրատուն։

«Ներդրողը պարտավորվում է առաջին մեկ տարում գյուղացիական տնտեսություններին տաղավարները տրամադրել անվճար։ Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի իրացման եւ գնումներ կատարելու համար։

Նախատեսվում է շուկան շահագործման հանձնել մինչեւ տարեվերջ։

Աղբյուր՝ news.am

14:00 03.07.2019

Ամենաշատ ընթերցվածները