ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ավարտվեց վոլեյբոլի առաջնության կիսաեզրափակիչ փուլը
15:00 05.07.2019

Ավարտվեց վոլեյբոլի առաջնության կիսաեզրափակիչ փուլը

Պայքարը բավականին թեժ էր` լարված և համառ։
Երկու խաղերն էլ ունեցան 3 գեղեցիկ և դիտարժան խաղափուլ։
Եզրափակչի ուղեգրի համար առաջինը պայքարում էին Բաղաբերդ եւ Ձորք թիմերը: 3 խաղափուլերն էլ ավարտվեցին Բաղաբերդ թաղամասի Հաղթանակով։ Արդյունքում Բաղաբերդ թաղամասը հասավ եզրափակիչ:

Բաղաբերդ 3-0 Ձորք
(25-20 / 25-17 / 26-24)

Վոլեյբոլի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ խաղը ընթանում էր Կայարան եւ Սպանդարյան թիմերի միջև։ Երեք խաղափուլերում համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց Սպանդարյան թաղամասը, որն էլ անցավ եզրափակիչ, իսկ Կայարանը երրորդ տեղի համար կպայքարի Ձորքի հետ։

Կայարան 0-3 Սպանդարյան
(21-25 / 16-25 / 21-25)

Առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հուլիսի 9-ին։
Առաջին տեղի համար կպայքարեն Սպանդարյան և Բաղաբերդ թիմերը, իսկ երրորդ տեղի համար` Ձորք և Կայարան թիմերը։

19:00 Կայարան - Ձորք
20:00 Բաղաբերդ - Սպանդարյան

Հարգանքներով` 
Կապանի երիտասարդական խորհուրդ 

Աղբյուր՝ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ

15:00 05.07.2019