ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ցանկապատվել է Գորիս քաղաքի գլխավոր աղբավայրը
14:00 05.07.2019

Ցանկապատվել է Գորիս քաղաքի գլխավոր աղբավայրը

Համայնքի ղեկավարը կատարված աշխատանքներում արձանագրված թերությունները շտկելու համար հանձնարարականներ է տվել: Գորիս քաղաքի աղբավայրի ցանկապատման աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսից և ավարտման փուլում են: Մոտ 1,5 կմ երկարությամբ մետաղյա հենասյուներով և փշալարերով առանձնացված աղբավայրը շրջակա միջավայրից մեկուսացվել է երեք կողմից, ինչի արդյունքում արդեն շրջակա միջավայրը զերծ կմնա կենցաղային աղբի թափոններով աղտոտվելուց: Կանխվել է նաև անասունների մուտքը աղբավայր, ինչը լուրջ վտանգներ էր ենթադրում և մտահոգում բնակիչներին։

Շուրջ 6 մլն դրամ արժողությամբ ծրագիրը համայնքապետարանն իրականացրել է ՈՒրբան կայուն զարգացման հիմնադրամի օժանդակությամբ: Գորիս համայնքի ղեկավարն այցելել է ցանկապատված աղբավայր, որտեղ դիտարկել է իրականացված աշխատանքների ընթացքը: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կատարված աշխատանքի որակը բավարար չէ գնահատել և շինարարությունն իրականացրած Դողսե ընկերության ղեկավարին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բոլոր թերացումները և ապահովել անհրաժեշտ որակ:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

14:00 05.07.2019

Ամենաշատ ընթերցվածները