ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մենք Ռուբեն Շուգարյանին շնորհակալ ենք, բայց առաջարկն անընդունելի ենք համարում. Ստեփանակերտ
19:00 06.07.2019

Մենք Ռուբեն Շուգարյանին շնորհակալ ենք, բայց առաջարկն անընդունելի ենք համարում. Ստեփանակերտ

Արցախում Ռուբեն Շուգարյանի առաջարկը ԼՂՀ ներկայացուցչին հայկական պատվիրակության կազմում ներառելու հնարավորության մասին անընդունելի են համարում:

1991-1992 թվականներին Հայաստանի նախագահի օգնական, ԱԳ նախկին փոխնախարար եւ ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան, 2009 թվականից Տաֆտսի համալսարանին առընթեր Ֆլեթչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը այս գաղափարը հայտնել էր Tert.am-ի հետ հարցազրույցում:

Այս նախաձեռնությունը մեկնաբանելով NEWS.am-ի հետ զրույցում՝ Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Արցախի կարգավիճակը որպես բանակցությունների եւ հակամարտության կողմ գրանցված է միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի:

«Մենք Ռուբեն Շուգարյանին շնորհակալ ենք բարի մտադրությունների համար, բայց այդ գաղափարի կյանքի կոչումը կնշանակեր Արցախի կարգավիճակի նվազեցում: Մենք նախընտրում ենք շարունակել պայքարը հանուն բանակցություններին լիարժեք մասնակցության՝ գիտակցելով, որ այդ պայքարը երկարատեւ ու դժվարին կլինի: Բայց սա միակ ճանապարհն է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի համար եւս այս առաջարկը բազմաթիվ խնդիրներ կստեղծի:

Աղբյուր՝ news.am

19:00 06.07.2019

Ամենաշատ ընթերցվածները