ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Չինաստանն ավարտել է մարսագնացի ստեղծումը
17:00 08.07.2019

Չինաստանն ավարտել է մարսագնացի ստեղծումը

Չինացի գիտնականներն ավարտել են Մարսի վրա Չինաստանի առաջին հետազոտական առաքելության համար մարսագնացի կառուցումը, հայտնում է Global Times-ը:

«Չինաստանը Մարսի վրա իր առաջին առաքելությունը կգործարկի 2020 թվականին, մարսագնացի կառուցումն արդեն ավարտվել է,- հայտնում է պարբերականը: - Առաքելությունը ներառում է ուղեծրային սարք, մարսագնաց եւ վայրէջքի մոդուլ»:

Պարբերականի փոխանցմամբ՝ Չինական լուսնային ծրագրի գիտական ղեկավար Օույան Ցզիյուանը նշել է, որ «հետազոտության հիմնական խնդիրը Մարսի վրա կյանքի նշանների հայտնաբերումն է»: «Առաքելությունը նաեւ կուսումնասիրի՝ մոլորակն արդյոք որեւիցե փոխակերպման պոտենցիալ ունի՞, որպեսզի ապագայում այն մարդկանց ապրելու համար պիտանի դարձվի»,- նշել է փորձագետը:

Օույան Ցզիյուանի խոսքով՝ «չինական մարսագնացն ուսումնասիրում է նաեւ Մարսի մթնոլորտն ու լանդշաֆթը, նրա երկրաբանական եւ մագնիսական բնութագրերը»:

Չինաստանն ակտիվորեն զարգացնում է իր տիեզերական ծրագիրը: Օդերեւութաբանական, հեռահաղորդակցային եւ նավիգացիոն արբանյակներից բացի, երկրում մշակվում են աստղակերպերի, Լուսնի եւ Մարսի հետազոտության տեխնոլոգիաներ:

Աղբյուրը՝ NEWS.am

17:00 08.07.2019

Ամենաշատ ընթերցվածները