ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 91 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
12:30 09.07.2019

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 91 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 8-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքում՝ մոտ 600 քմ, 500 քմ, 2000 քմ, 5000 քմ, 1 հա,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 600 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 300 քմ, Նուռնուս գյուղում՝ մոտ 7000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ մոտ 2500 քմ, Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ և 2.5 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1500 քմ, 2500 քմ, Մայիսյան գյուղում՝ մոտ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում՝ 7 հա, Օշական գյուղում՝ մոտ 50 հա,

Սյունիքի մարզի Շաքի գյուղում՝ 600 քմ, Քարահունջ գյուղում՝ 1 հա, Հալիձոր գյուղում՝ մոտ 2 հա, Սրաշեն գյուղում՝ մոտ 24 հա,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 1 հա խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները:

ՀՀ ԱԻՆ

12:30 09.07.2019