Եղանակ
Եղանակը Հայաստանում. սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ
Հանրապետությունում հուլիսի 9-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ: Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան ջերմություն:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը`+9+14, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +29+31,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+9+14, ցերեկը՝ +20+25,
Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +28+32,
Արագածոտնի լեռներում գիշերը` +9+14, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը՝ +30+32,
Արարատում գիշերը` +17+21, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+21, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +18+23, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,
Արցախում՝ գիշերը` +16+21, ցերեկը՝ +26+30:
Աղբյուրը՝ NEWS.am