ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

19 հազար եվրոյով վաճառվել է Նապոլեոնի մազափունջը
13:00 09.07.2019

19 հազար եվրոյով վաճառվել է Նապոլեոնի մազափունջը

Ֆրանսիայում կայացած աճուրդում ներկայացվել է ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի մազափունջը, որը վաճառվել է 18 հազար 650 եվրոյով։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, Նապոլեոնն այդ մազափունջն անձամբ նվիրել է իր սենեկապետի Վերիին, որը մշտապես ուղեկցել է կայսրին 1805-1813 թթ.  ռազմական արշավների ժամանակ։ 1811 թվականին Վերին այդ մազափունջը տալիս է ֆրանսիացի հայտնի վարսահարդար Միշալոնուին։ Արտեֆակտի իսկությունը հաստատում է Վերիի գրությունը, որի նվերի հետ հանձնել է վարսահարդարին։ 

Նապոլեոն Բանապարտի մազափունջը հազվադեպ չէ համաշխարհային աճուրդում։ Բայց դրանց մեծ մասը կտրվել են Նապոլեոնի մահից հետո Սուրբ Հեղինե կղզում։ 

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 09.07.2019

Ամենաշատ ընթերցվածները