ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում այրվել է մոտ 24 հա բուսածածկույթ
12:30 10.07.2019

Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում այրվել է մոտ 24 հա բուսածածկույթ

Հուլիսի 9-ին, ժամը 10:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նշված տարածքում կան ծխացող օջախներ:

Տեղում հերթապահություն են իրականացրել անտառտնտեսության աշխատակիցները և համայնքապետը:

Ժամը 21:30-ին հրդեհն ինքնամարվել է:

***

Հուլիսի 8-ին, ժամը 12:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 24 հա բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին:

Ժամը 21:12-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 12 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:

ՀՀ ԱԻՆ

12:30 10.07.2019

Ամենաշատ ընթերցվածները