ԱՎԵԼԻՆ

Հասարակական

2020 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկսով կբարձրանան կենսաթոշակները
13:00 11.07.2019

2020 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկսով կբարձրանան կենսաթոշակները

2020 թ-ի հունվարի 1-ից Հայաստանում 10 տոկսով կբարձրանան կենսաթոշակները։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ երեկ կառավարության արտահերթ նիստում, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով, հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այդ ժամանակ էլ, ըստ նրա, կենսաթոշակները բարձրացնելու մասին որոշում է կայացվել։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը։

«Կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկարաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար կտրամադրվի 3 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերում է ծրագրերի մանրամասներին, ապա, ըստ նրա,  դրանք նաև հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ հունիսի 1-ից արդեն զինվորականների աշխատավարձերը բարձրացել է։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  երեկ քննարկվել է նաև մեկ այլ ավելի կարևոր խնդիր. «Մեր հիմնական խնդիրը հիմա՝ ունենալ ներառական բարձր տնտեսական աճի ցուցանիշների հասնելու ճանապարհային քարտեզ: Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը մենք տեսնում են վերամշակող  արդյունաբերության, տեխնոլոգիական  արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով»։

Վարչապետն ասաց նաև, որ Վիետնամ և Սինգապուր այցի շրջանակներում ևս այդ թեմաներով քննարկումներ են ունեցել։ Հիմա, ըստ նրա, պետք է ստեղծել աշխատանքային շրջանակ, որը կներառի վերամշակող արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները. «Ուզում եմ ասել, որ խոսքն առանձնահատուկ այն ձեռնարկությունների մասին է, որոնք հումքից ստանում են վերջնական արտադրանք»։

Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարեց մինչև օգոստոսի 20-ը վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների հետ ունենալ քննարկումներ:

Աղբյուրը՝ Panorama.am

13:00 11.07.2019

Ամենաշատ ընթերցվածները