ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հանդիպում կապանցի ֆուտբոլիստների հետ
10:30 12.07.2019

Հանդիպում կապանցի ֆուտբոլիստների հետ

Հուլիսի 11-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալել է կապանցի ֆուտբոլիստներին։ Նրանց թվում էին նաև «Գանձասար-Կապան-2» -ի առաջին լիգայի խաղացողները։ Ինչպես արդեն գիտենք, Հայաստանի առաջին խմբի առաջնության մրցաշարին «Գանձասար-Կապան-2»-ը չի մասնակցելու, քանի որ համապատասխան ֆուտբոլիստներ չունենալու պատճառով այն լուծարվել է։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ֆուտբոլիստները համայնքի ղեկավարի մոտ էին եկել խնդրանք-առաջարկով։ Նրանք առաջարկում էին Կապանում ստեղծել ֆուտզալի թիմ, ինչը նրանց հնարավորություն կտա նորից խաղալ և ինչու չէ նաև հետագայում մասնակցել պաշտոնական մրցաշարերի։

Հանդիպման ընթացքում քննարկեցին ֆուտզալի թիմի հնարավոր ստեղծման նախադրյալները, գործունեության կազմակերպման և ապագայում զարգանալու հեռանկարները։

Համայնքի ղեկավարը տվյալ առաջարկի վերաբերյալ ներկայացրեց նաև իր տեսլականը, և խնդրեց իրեն ժամանակ տալ, քանի որ առաջարկն ունի ավելի խորն ու ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք։

Բնականաբար, հանդիպման ժամանակ չէր կարող խոսք չգնալ նաև ֆուտբոլը Կապան վերադարձնելու հնարավորության վերաբերյալ, որին սպասում են բազմաթիվ կապանցի ֆուտբոլասերներ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

10:30 12.07.2019

Ամենաշատ ընթերցվածները