ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Պալմիրայի բառելիեֆները վերականգնվում են
11:00 12.07.2019

Պալմիրայի բառելիեֆները վերականգնվում են

Դամասկոսի ազգային թանգարանի վերականգնող մասնագետները սկսել են Պալմիրայի հնագույն բառելիեֆների վերականգնումը, որոնք վնասել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ Ռիա նովոստիիհաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է թանգարանի տնօրեն Օման Սաադը։

Մասնագետները վերականգնում են արվեստի գործերը՝ հիմնվելով հին  լուսանկարների վրա։ Վերականգնման համար ռեստավրատորները օգտագործում են Պալմիրայից բերված կրաքար։

«Ցանկանում ենք պահպանել քանդակները հաջորդ սերունդների համար»,- ասել է ռեստավրատորներից մեկը։

Պալմիրայից բերվել է այն ամենը, ինչ հնարավոր է եղել։ Շատ քանդակներ ահաբեկիչներն առևանգել էին։ 10 հազար ցուցանմուշներից վերականգնվելու է մեկ  երրորդը։

Հուշարձանների վերականգնումը կատարվում է բացառապես Սիրիայի բյուջեի հաշվին։ Որևէ միջազգային կազմակերպությունից, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ից,  համաշխարհային պատմական ժառանգության վերականգնման համար գումար չի ստացվել։

«Կարծում եմ, սա քաղաքական հարց է։ Մինչ այդ նրանք օգնել էին՝ 2014-ին, 2015-ին, բայց այժմ նրանցից օգնություն չկա։ Դա վերաբեում է ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, նաև այլ առաքելությունների, որոնք աշխատել են այստեղ»,- ասել է թանգարանի տնօրենը։

Աղբյուրը՝ Panorama.am

11:00 12.07.2019

Ամենաշատ ընթերցվածները