ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում գրանցված էլեկտրականության տատանումների վերաբերյալ երկու վարկած կա
17:00 12.07.2019

Հայաստանում գրանցված էլեկտրականության տատանումների վերաբերյալ երկու վարկած կա

Մի քանի օր առաջ Հայաստանում գրանցված էլեկտրականության տատանումների վերաբերյալ բոլոր խոշոր կայանների ու ենթակայանների կրիչներից տվյալները ստացված են և գտնվում են վերլուծական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Վերլուծությունից հետո, երբ պարզ դառնա, թե որ հատվածում է վթարը սկսվել, պատճառների վերաբերյալ հնարավոր կլինի որևէ բան ասել: Այս պահին երկու վարկած կա. մեկը, որ, հնարավոր է, հաճախականության տատանումը եկած լինի Իրանից, մյուսը, որ մեր ներքին ռեսուրսների տեխնոլոգիական խնդիր առաջացած լինի երկու կայաններում՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում եւ Երեւանի ՋԷԿ-ում»,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ այժմ չի բացառվում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով «Երևան ՋԷԿ»-ում կամ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկում: 

Նրա խոսքով՝ ամբողջական պատկերը պարզ կլինի մոտ մեկ ամսվա ընթացքում, սակայն հնարավոր է նաև, որ գործընթացը երկարի, քանի որ բազմաթիվ տվյալներ են ճշտվում: «Հաճախականության տատանումները մոտ 35-40 րոպե են տեւել: Պետք է ստուգվեն բոլոր կրիչները, որոնք բազմաթիվ են: Մենք համագործակցում ենք բոլոր իրավապահ մարմինների հետ և տրամադրում այն տեղեկությունները, որ ունենք»,- նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով հաքերային հարձակումներից էներգետիկ ցանցի ապահովվածությանը՝ Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանում այսօր ներդրված է գործող լավագույն համակարգը, աշխարհում ավելի լավը չկա:

Աղբյուրը՝ «Արմենպրես»-

17:00 12.07.2019

Ամենաշատ ընթերցվածները