ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
16:00 13.07.2019

Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում

Սանկտ-Պետերբուրգում բեմադրվում է «Երեք քույր» ներկայացումը։  Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի գործն է դարձել թատերական ակցիայի հիմքը։

fontanka.ru-ին ռեժիսոր Ելանա Պավլովան պատմել է, որ «Երեք քույր» ներկայացման ստեղծման նպատակն է հանրության ուշադրությունը հրավրել «ընտանեկան բռնության  վրա, որին ենթարկվում է յուրաքանչուր երրորդ կինը»։ Նա ընդգծել է, որ շատ մեծ թվով մարդիկ կան, որ ենթարկվում են ընտանեկան բռնության, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այդ հարցը քննարկելու գործընթաց սկսել։

Ռեժիսորն ասել է, որ չի կարելի իր աշխատանքը  լիարժեք ներկայացում համարել,  այն ավելի շատ ակցիա է կամ պերֆորմանս։

ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։  ՔԿ  տվյալներով, նրանք դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրա աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել  նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց  և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը 2018 թ. օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։  Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել  միմյանց հետ։

Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։

Աղբյուրը՝ Panorama.am

16:00 13.07.2019

Ամենաշատ ընթերցվածները