ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրքիայում հաստատել են Ս-400-ի մասերով չորրորդ օդանավի վայրէջքը
17:00 13.07.2019

Թուրքիայում հաստատել են Ս-400-ի մասերով չորրորդ օդանավի վայրէջքը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է թուրքական Մյուրթեդ ավիաբազայում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների համար տարրերի նոր խմբաքանակով ռուսական չորրորդ օդանավի վայրէջքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը վերականգնվել է այսօր: Ս-400-ի համար տարրերով ռուսական չորրորդ օդանավը վայրէջք է կատարել Անկարայի արվարձանում գտնվող Մյուրթեդ ավիաբազայում»,- նշված է երկրի ՊՆ Twitter-յան էջում:

Ավելի վաղ NTV-ն հայտնել էր, որ Ս-400-ի համար տարրերի նոր խմբաքանակով ռուսական օդանավը վայրէջք է կատարել Մյուրթեդ ավիաբազայում:

Ուրբաթ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկիր Ս-400-ի մատակարարումը սկսելու մասին: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել էր ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը:

Ս-400-ի 4 դիվիզիոնի մատակարարման 2,5 մլրդ դոլար արժեքով պայմանագիրը կնքվել է 2017 թվականին: Գործարքի գումարի մի մասը Թուրքիան ինքը կվճարի, իսկ մի մասը՝ ռուսական վարկի հաշվին: ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի խոսքով՝ պայմանագիրը նախատեսում է օպցիոն հիմնական մասի մատակարարման կատարումից հետո:

Ռուսական նորագույն ՀՕՊ Ս-400 համակարգերի գնումը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ միջազգային սկանդալ էր հրահրել. Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել Patriot համալիրներ: Մերժելու դեպքում Վաշինգտոնը չէր բացառել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը հետաձգելու կամ ընդհանրապես չեղարկելու հնարավորությունը, սակայն Թուրքիան հրաժարվել էր զիջումների գնալ: Բայց Օսակայում G20 երկրների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ իրավիճակը պակաս լարված էր դարձել, հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Աղբյուրը՝ NEWS.am
17:00 13.07.2019

Ամենաշատ ընթերցվածները