ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս-Կապան ճանապարհին բեռնատարի կցորդն առանձնացել և միակողմանի փակել է երթևեկությունը
10:30 15.07.2019

Գորիս-Կապան ճանապարհին բեռնատարի կցորդն առանձնացել և միակողմանի փակել է երթևեկությունը

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայի կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա.Ա.) կցորդն առանձնացել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ինժեներական տեխնիկայի և փրկարարների օգնությամբ կցորդն ամրացվել է բեռնատարին:

10:30 15.07.2019

Ամենաշատ ընթերցվածները