ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրազենային վնասվածքներով Գորիսի հիվանդանոց են տեղափոխվել 29-ամյա և 24-ամյա եղբայրները
12:00 15.07.2019

Հրազենային վնասվածքներով Գորիսի հիվանդանոց են տեղափոխվել 29-ամյա և 24-ամյա եղբայրները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 13-ին, կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Աշոտ Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և 24-ամյա Թևոս Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ: Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են:

Աղբյուր՝ enews.am

12:00 15.07.2019

Ամենաշատ ընթերցվածները