ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հանդիպում Արծվանիկ գյուղի բնակիչների հետ
13:00 15.07.2019

Հանդիպում Արծվանիկ գյուղի բնակիչների հետ

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հուլիսի 13-ին այցելեց Արծվանիկ գյուղական բնակավայր: Արծվանիկի գյուղապետարանում համայնքի ղեկավարը հանդիպում ունեցավ վարչական ղեկավարի և գյուղի բնակիչների հետ: Գյուղացիների հետ հանդիպման ընթացքում պարզաբանումներին և մեկնաբանություններին զուգահեռ Գ. Փարսյանը լսեց նաև նրանց հուզող հարցերը և տվեց սպառիչ պատասխաններ:
Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ շուտով Կապան քաղաքին հարակից գյուղական բնակավայրերում ևս կիրականացվի կանոնավոր աղբահանություն:

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

13:00 15.07.2019

Ամենաշատ ընթերցվածները