ԱՎԵԼԻՆ

Հասարակական

26.68 հա խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել
14:00 15.07.2019

26.68 հա խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Հուլիսի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքում՝ մոտ 1000 քմ, 1000 քմ, 200 քմ, 500 քմ, 400 քմ, 3000 քմ, 1000 քմ, 500 քմ, 7000 քմ խոտածածկ տարածք,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1500 քմ, Օշական գյուղում՝ մոտ 2 հա,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 400 քմ,

Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ մոտ 3000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 1.5 հա, Բերքանուշ գյուղում՝ մոտ 2 հա, Դարակերտ գյուղում՝ մոտ 300 քմ, Ոսկետափ գյուղում՝ մոտ 2 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Զովունի գյուղում՝ մոտ 700 քմ, 2000 քմ, Մրգաշեն գյուղում՝ 3 հա, Պռոշյան գյուղում՝ 1 հա, Գողթ գյուղում՝ 5000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 1 հա, Արզնի գյուղում՝ մոտ 3000 քմ, 3000 քմ, Պտղնի գյուղում՝ 2.5 հա, Գետամեջ գյուղում՝ մոտ 6 հա բուսածածկույթ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1000 քմ, 1000 քմ, Այգեկ գյուղում՝ մոտ 1 հա, Մուսալեռ գյուղում՝ մոտ 800 քմ, Ակնալիճ գյուղում՝ մոտ 1000 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 8000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

14:00 15.07.2019

Ամենաշատ ընթերցվածները