ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հանրային սննդի խոշոր օբեկտներում կստուգվի թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի կատարումը
11:00 16.07.2019

Հանրային սննդի խոշոր օբեկտներում կստուգվի թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի կատարումը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել են եզրակացության, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակը բավարար է պետպատվերի և հանրային սննդի օբեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար:

Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:

2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Հայաստանի Հանրապետությունում գործող սպանդանոցների ցանկ.

Արագածոտնի մարզ
1 «Ագաթ 777» ՍՊԸ Արագածոտնի մարզ. գ. Հարթավան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր եղջերավոր կենդանիների մորթ:
Կոտայքի մարզ
2 «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն թռչունների մորթ:
3 Զօր ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
4 «Արզնի մսամթերք» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Արզնի Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
5 «Մաեդե» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Զորավան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
6 Ա/Ձ Կարինե Առաքելյան Կոտայքի մարզ, ք. Աբովյան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
7 «Հանիավան սփրինգս» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
8 Ա/Ձ Աշոտ Ղազարյան Կոտայքի մարզ, ք. Հրազդան Գործող սպանդանոց է, սակայն  իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում:
9  «Ֆերմա» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք․Աբովյան Գործող սպանդանոց է, սակայն  իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում:
Լոռու մարզ
10 Ա/Ձ Խասիկ Տիտանյան Լոռու մարզ, գ. Օձուն Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
11 «Միտք» ՍՊԸ Լոռու մարզ, գ. Դարբաս Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
Սյունիքի մարզ
12 «Գյուղարտ» ՓԲԸ Սյունիքի մարզ, ք. Կապան Գործող սպանդանոց է,  իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
13 «Մարիլա» ՍՊԸ ՀՀ  Սյունիքի   մարզ  գ. Սյունիք Գործող սպանդանոց է,  իրականացնում է միայն խոշոր  եղջերավոր կենդանիների և խոզերի  մորթ:
Վայոց Ձորի մարզ
14 «Արա Լեռ ՏՌՏ» ՓԲԸ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:
Արարատի մարզ
15 «Ոսկե կացին» ՍՊԸ Արարատի մարզ, ք. Մասիս Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր  եղջերավոր կենդանիների մորթ:

Աղբյուր՝ araratnews.am

11:00 16.07.2019

Ամենաշատ ընթերցվածները