ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վրաց և ադրբեջանցի իրավապահները քննարկել են Դավիթ Գարեջիի վանքի միջադեպը
16:00 16.07.2019

Վրաց և ադրբեջանցի իրավապահները քննարկել են Դավիթ Գարեջիի վանքի միջադեպը

Վրացի և ադրբեջանցի իրավապահները հուլիսի 15-ին հանդիպել են վիճելի սահմանային հատվածի մոտ, որտեղ քննարկել են հուլիսի 14-ին տեղի վրաց բնակչության և ադրբեջանցի սահմանապահների միջև գրանցված միջադեպը: Այս մասին գրում է civil.ge կայքը։ 

Որոշ հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 14-ին տեղի բնակիչների ու ադրբեջանցի սահմանապահների միջև վեճ է տեղի ունեցել, երբ սահմանապահները Ուդաբնո վանքից սրբապատկերներ են դուրս բերել ու փոխանցել վրացի սահմանապահներին: Վանքը գտնվում է վիճելի համարվող  Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում: Այդ քայլն առաջացրել է տեղի բնակիչների զայրույթը, որոնք փորձել են սրբապատկերները վերադարձնել վանք:

Հուլիսի 15-ի հանդիպումից հետո Վրաստանի սահմանապահ ոստիկանության պետի տեղակալ Թեյմուրազ Կուպատաձեն լրագրողներին ադրբեջանցիներից ստացած  պարզաբանումներն է ներկայացրել: Կուպատաձեի խոսքով, ադրբեջանցի սահմանապահները հայտարարել են, որ սրբապատկերները վնասվել էին անձրևից ու քամուց: Եվ որպեսզի սրբապատկերների վնասման համար չմեղադրեին ադրբեջանցի սահմանապահներին, որոշում է ընդունվել դրանք փոխանցել վրացի գործընկերներին:


Աղբյուր` Panorama.am

16:00 16.07.2019

Ամենաշատ ընթերցվածները