ԱՎԵԼԻՆ

Արցախ

Բակո Սահակյանն անցկացրել է կառավարության նիստ և ՏԻՄ ղեկավարների խորհրդակցություն
18:00 16.07.2019

Բակո Սահակյանն անցկացրել է կառավարության նիստ և ՏԻՄ ղեկավարների խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

Նախագահ Բակո Սահակյանը նաև հուլիսի 16-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ եւ նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Աղբյուր՝ armenpress.am

18:00 16.07.2019

Ամենաշատ ընթերցվածները