ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բարերարները մանուկներին համակարգիչներ նվիրեցին
11:00 17.07.2019

Բարերարները մանուկներին համակարգիչներ նվիրեցին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող Արփինե Հակոբյանն ու Լարիսա Մանուցյանը դեռ անցած տարվա դեկտեմբերից ցանկություն էին հայտնել աջակցել հարազատ Տեղ գյուղին։ Նրանք նախաձեռնել էին 32 համակարգիչ նվիրաբերել, սակայն Հայաստանում մաքսազերծման համար մեծ գումարներ էին պահանջել։ Իրենց սեփական միջոցներով նրանք Հայաստան կարողացան հասցնել ընդամենը երկու համակարգիչ, որն էլ նվիրաբերվեց Տեղի թիվ մեկ նախակրթարանին։ Տեղ գյուղի բնակիչ, մանկավարժ Արամ Միրզոյանը Մանուցյանների կողմից հանձնեց նվերը նախակրթարանին, իսկ Լարիսա Մանուցյանը հեռախոսազրույցի ժամանակ վստահեցրեց, որ այն շարունակական բնույթ կունենա։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը ողջունեց նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց բարերարներին և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Աղբյուր՝ Տեղի համայնքապետարան

11:00 17.07.2019

Ամենաշատ ընթերցվածները