ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ամառային զորակոչը շարունակվում է
10:30 17.07.2019

Ամառային զորակոչը շարունակվում է

Հուլիսի 16-ին Կապանում պարտադիր զինվորական ծառայության մեկնեցին 18 տարին լրացած 55 կապանցի և քաջարանցի նորակոչիկներ։ Ավանդույթի համաձայն այն անցկացվեց հանդիսավոր արարողությամբ՝ Կապանի զինվորական կոմիսարիատում։ Նորակոչիկներին ազգային բանակ ճանապարհելու էին եկել համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի, Սյունիքի մարզպետարանի, վետերանների խորհրդի ներկայացուցիչներ, ծնողներ և հարազատներ։
Ինչպես միշտ, Կապանի համայնքապետարանը հավաքի մասնակիցների համար առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ էր պատրաստել, որոնք բաժանվեցին զորակոչիկներին։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

10:30 17.07.2019

Ամենաշատ ընթերցվածները